Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ձյունոտ գագաթների կանչին ունկնդիր...
Մի քանի տարի առաջ «Հատիսի» մասին շատ էինք գրում: Յուրաքանչյուր արշավից վերադառնալուց հետո արևախանձ դեմքերով տղաների ու աղջիկների մի փոքրիկ պատվիրակություն խմբի անունից գալիս էր խմբագրություն` լրատվությամբ ու հրաշալի լուսանկարների մի պատկառելի տրցակով զինված:
Նրանց ոգևորված տպավորությունները լսում էի հետաքրքրությամբ, և ողջ ընթացքում մտածում` այդ ի՞նչ ուժով է բժշկականի փափկակենցաղ ուսանողներին գրավում դեպի վրանային արշավը` տարվա ոչ միայն տաք ամիսներին «Հատիս» ակումբի անխոնջ ղեկավարը: Եթե տղաների առնչությամբ դեռ կարելի էր բացատրություն գտնել, ապա աղջիկների դեպքում… Եթե սրան ավելացնենք նաև արտասահմանցի ուսանողների մասնակցությունը «Հատիսի» արշավներին` պատկերն ավելի խոսուն կլինի:
Առաջին արշավը 1982-ի մարտի 2-ին էր: Այնուհետև 30 տարի` արշավներ, հավաքներ, հանրապետական մրցումներ... Արդյունքում` մի քանի տասնյակ մրցանակներ, գավաթներ, պատվոգրեր, պատվավոր հորիզոնականներում` միայն 1-ին և 2-րդ կարգեր:
ՀՀ սպորտի վարպետ, ավագ հրահանգիչ Մարտին Մարտիրոսյանը 2001 թվականին նախաձեռնում է համանուն փրկարարական ջոկատի ստեղծումը, որի գործունեության մասին ևս հետաքրքիր լրատվությամբ բազմիցս հանդես է եկել բժշկական համալսարանի տարեգիրը: Այս ջոկատի գործունեության գնահատականը նույնպես հանրապետական մրցույթների արդյունքում չափազանց բարձր է եղել, քանի որ բացի փրկարարական գործունեություն ծավալելուց բժշկական համալսարանի փրկարար ջոկատի անդամները նաև բավականին բարձրակարգ առաջին բժշկական օգնություն իրականացնելու հնարավորություններ են ունեցել` ելնելով մասնագիտության ընձեռած հնարավորությունից: Օրինակը` Ջրվեժցի մի խումբ դպրոցականների մոլորվելու դեպքը, ում առաջինը հայտնաբերեցին հատիսականները, Հատիս բարձրացող այլ խմբերի վնասվածք ստացած անդամներին ցուցաբերված օգնությունները....
2012-ը հոբելյանական է բոլոր տարիների հատիսականների համար: 30 և 60 թվերը միգուցե շատերին ոչինչ չասեն, սակայն հատիսականների համար դրանք երկու կարևոր թվեր են, քանի որ խորհարդանշում էին «Հատիս» բժշկափրկարարական խմբակի 30 և նույն խմբակի ղեկավար Մարտուն Մարտիրոսյանի 60- ամյակները:
Շուրջ մեկ ամիս «Հատիս» խմբակի անդամները նախապատրաստական աշխատանքներ էին տանում, և վերջապես եկավ սպասված օրը: Ամեն տարի մարտի 1-ին, իրենց սիրելի ղեկավարի ծննդյան օրը, հատիսականներն առավոտ վաղ, պարտաճանաչորեն հավաքվում են` շարժվելու դեպի Հատիս լեռ: Սակայն այս տարին մի փոքր տարբերվեց: Կրկին հավաքվել էին 4 սերնդի ներկայացուցիչներ, սակայն այս անգամ ոչ թե ուսապարկերով ու արշավին համապատասխան հագուստով , այլ հանդիսավոր ու տոնական հագնված,«Վասպուրական» ռեստորանում` նշելու իրենց այդքան հարազատ խմբակի 30 և իրենց համար շատ սիրելի և կրկնակի հարազատ Մարտին Մարտիրոսյանի 60- ամյակները:
«Յուրաքանչյուրը կարող է իրեն համարել ղեկավար, սակայն լավ ղեկավարը նա է, որ կարող է 30 տարի շարունակ համախմբել տարբեր բնավորության տեր մարդկանց, կարողանալ ստեղծել առողջ ու մտերմիկ միջավայր»,- խմբագրությանը հղված հոդվածում նշում է ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանողուհի,«երդվյալ հատիսական» Սաթենիկ Էլոյանը:
Մարտին Մարտիրոսյանը ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիական ֆակուլտետը:
1981-82 թթ. աշխատել է Երևանի քաղաքային տուրիստական ակումբում` որպես հրահանգիչ և համատեղ աշխատել ԵՊԲՀ ֆիզդաստիարակության ամբիոնի մարզական ակումբում: 1982թ. հոկտեմբերից մինչև օրս աշխատում է նույն ամբիոնում` որպես դասախոս: Ունի 1 գիտական աշխատանք: 1985-ին ստացել է մարզական տուրիզմի կրտսեր, իսկ 1997-ին` ավագ հրահանգիչի կոչում, 1996 թվականին` մարզական տուրիզմից ՀՀ սպորտի վարպետի կոչում: 2001-ից մարզական տուրիզմի հանրապետական ֆեդերացիայի նախագահն է: 2007թ. պարգևատրվել է «Կոլեկտիվ անվտանգության երկրների» մեդալով, 2008-ին` Կոլեկտիվ անվտանգության երկրների 15 -ամյակին նվիրված մեդալով:
Ունենալով ղեկակավարի ճիշտ և առողջ մտածելակերպ, ընդլայնելով ակումբի գործունեության շրջանակները` հիմնադրել է բժկափրկարարական ջոկատը: Ինչպես ցանկացած նորածին, մեր «Հատիսն» էլ իր առաջին քայլերն արել է դժվարությամբ, ունեցել է հաղթանակներ, հիասթափություններ, վերելքներ և վայրէջքներ, սակայն ցանկացած պարագայում հավատարիմ է մնացել իր ավանդույթներին: Այս 30 տարիների ընթացքում հարյուրավոր մարդիկ են անցել խմբակով` շփվել Մարտին Թաթոսիչի, կամ ինչպես սիրով կոչում ենք`«Թաթոսիչ ջանի» հետ: Նա կարողացել է համախմբել տարբեր բնավորության տեր մարդկանց, կարողացել է յուրաքանչյուրիս մեջ ամրապնդել սերը դեպի բնությունը: Ինչպես ցանկացած ծնող` մեր ղեկավարն էլ ուրախացել է խմբակի հաջողություններով, տխրել, բայց ոչ հուսահատվել դժվարություններից: Արդյունքում`«Հատիսն» ունի գեղեցիկ ավանդույթներ. գրեթե յուրաքանչյուր շաբաթ կազմակերպվում են արշավներ դեպի Հայաստանի տարբեր լեռնագագաթներ, սպասված են հատկապես յուրաքանչյուր ամառ գիշերակացով վրանային արշավները` մի քանի օր տևող ու դրանց ժամանակ կատարվող արարողությունները` խարույկ, կիթառ, գեղեցիկ երգեր, վրաններ, մեր իսկ ձեռքով պատրաստված կերակուր...
Սա մի կյանք է, որը քչերին է հարազատ, ու քչերն են, որ կարող են պատկերացնել դրա հմայքն ու հրապույրները: Կան հատուկ օրեր, որ նշվում են ամեն տարի: Ամեն տարի Ապրիլի 24-ին խմբակի անդամները կատարում են ուխտագնացություն դեպի Արայի լեռ, որտեղից հավաքված ձնծաղիկների փնջերով երեկոյան հասնում ենք եղեռնի կոթող, նման ձևով հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր տարի սեպտեմբերի 21-ին Արագածի գագաթին խմբի անդամները ծածանում են Հայոց եռագույնը: Գեղեցիկ ավանդույթ է դարձել նաև դեկտեմբերի 31-ին Հատիսի գագաթին տարին փակելը, իսկ հունվարի 13-ին նույն գագաթից Նոր տարուն բարի գալուստ ասելը: Բացի Հայաստանի գեղեցիկ բնության հետ ծանոթանալուց` խմբակն ակտիվորեն մասնակցում է նաև տարբեր մրցույթների և միջոցառումների` ջանալով ամեն գնով բարձր պահել մայր բուհի անունը և արժանանալ միայն բարձր մրցանակների»...
Իմանալով, որ «ԱՊԱԳԱ ԲԺԻՇԿԸ» պատրաստվում է «Հատիսի» հոբելյանի առիթով հրապարակում տպագրել, ներկա, հատկապես նախկին հատիսականները խմբագրություն էին ուղարկել իրենց շնորհավորական հղումները և խնդրել դրանք անպայման տպագրել, որպեսզի թերթի այսօրվա ընթերցող-ուսանողներն իմանան, թե ինչից են իրենց զրկում, եթե ուսանողական տարիներին իրենց կյանքում տեղ չեն տալիս այն զգացողություններին, որոնք ոչ միայն հարստացրել են հատիսականների ուսանողական կյանքը, այլև ուղեկցելու են ողջ կյանքի ընթացքում:
Հնարավորություն չունենալով բոլորը տպագրել, վախենալով, որ ընտրության դեպքում կվիրավորենք ոմանց` որոշեցինք մեջբերել այն միտքը, որը ընդհանուր էր բոլորի մոտ. իրենց խմբակի անփոփոխ ու սիրելի ղեկավարին բարեմաղթելով հոբելյանի առիթով` ցանկություն են հայտնել «Հատիսի» 60-ամյակը բոլոր հատիսականների հետ նշել Արարատի գագաթին...
Կարդացեք նաև
Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...
Ասում են` 100 տարի անց վաղեմության ժամկետը կորցրած է համարվում ցանկացած հանցագործություն: Ո՞վ է ասում: Մենք 100 տարեկան չդարձանք: Մեր կորսված մանկության վրեժը երբեք չպետք է խամրի...
Օրացույցի տոնական այս էջը բացելով, անմիջապես յուրաքանչյուրիս մոտ հարց է առաջանում.
«Ի՞նչ նվիրեմ մայրիկիս», իսկ պատասխանն արդիական է բոլոր ժամանակներում: Կարևորը ոչ թե նվերն է, այլ սերը, որ դնում ենք դրա մեջ նվիրելիս...
Բոլորս էլ հիշում ենք կրտսեր դասարաններում մեր ապրիլմեկյան կատակները:
Անհամբեր արթնանում էինք այդ օրը ու սկսում կատակել մեր ընտանիքի անդամների, ընկերների հետ, բայց եկեք խոստովանենք, որ` չգիտես ինչու, բոլորիս ամենացանկալի թիրախը այդ օրը ուսուցիչներն էին...
Մարտի 26-ին կայացած հերթական նիստի ժամանակ ԵՊԲՀ-ի ռեկտորատը հավանության արժանացրեց 2011-2012 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական ատեստավորումը կազմակերպելու և անցկացնելու նպատակով պետական որակավորման...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում գործարկված վիրաբուժական նոր մասնաշենքում...
Կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հերթական հանդիպումը արտասահմանցի ուսանողների հետ...
Ղեկավարվելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»ՀՀ օրենքով, ՀՀ Կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 1716-Ն որոշմամբ հաստատված «Երևանի Մխիթար Հերացու անվան...
Ո՞վ է ապրիլի 7-ի` համեմատաբար նոր տոնի հեղինակը` հարցին պատասխանում է կանանց միամսյակի ստեղծման «մեղավորը» ՀՀ սփյուռքի նախարար, մեր համալսարանի կառավարման խորհրդի անդամ...
Մայրության և գեղեցկության տոնի առիթով` ի դեմս բժշկական համալսարանի ռեկտորի մամուլի քարտուղարի, շնորհավորում ենք բոլոր կին համալսարանականներին, մաղթում ամենայն բարիք...
ՀՀ կառավարության վերջերս կայացած նիստում կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ ծրագրի նպատակն է ապահովել Հայաստանի միջին և բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի հետագա...
1999-2003 թվականներին ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի աշխատանքները ղեկավարել է ներկայումս ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը...
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ տիկին Քեթրին Ջեյն Լիչին և պարոն Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է...
Հիշեցնենք` Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ սոցիալական ցանցերից մեկում սկսվեց ստորագրահավաք, իսկ ավելի վաղ նա Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը վերադարձնելու...
Հոբելյանի շրջանակներում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվեց «Medicus-ի օրեր» փառատոն, որը ներկայացնում է հանրապետությունում առաջին ուսանողական թերթի`«Medicus»-ի խմբագիր Էմիլ Ավետիսյանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն